Մայիսի 10-ին Երեւանում սպասվում է մինչև 30 աստիճան տաքություն
May 9, 2017
Մայիսի 10-ին Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը՝ 18, առավոտյան՝ 24, ցերեկը՝ 30 աստիճան։