Մայիսի 21-ին ՀՀ-ն կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

May 20, 2017

Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում:

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, նշված մարզերում` ինտենսիվ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ տեղ-տեղ 25-30 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երեւանում մայիսի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն առավոտյան՝ մինչև +19, ցերեկը՝ +24, երեկոյան՝ +21 աստիճան:

Source: Yerkir Media
Link: Մայիսի 21-ին ՀՀ-ն կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image