Մայիսի 8-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-ից սկսած աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը՝ 17, առավոտյան՝ 21, ցերեկը՝ 22 աստիճան։