Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 2-8-ը  մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 295 երեխա՝ 147 տղա, 148 աղջիկ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 29157 քաղաքացի:

Source: Yerkir Media
Link: Մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 295 երեխա