Մայրաքաղաքում «գինու օրեր» են

Մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան-Պուշկին խաչմերուկների հատվածը բազմատեսակ գինիների, ուտելիքների և ռիթմիկ երաժշտության հարթակի է վերածվել. մեկնարկել է «Երևանի գինու օրերը»: Երկօրյա միջոցառմանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Արցախի 25 գինի արտադրող ընկերություն, որոնք հանդես են գալիս ավելի քան 200 տեսակ գինիներով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Էվենտուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանը նշեց, որ երկրորդ տարին անցկացվող միջոցառման հանդեպ ընկերությունների հետաքրքրությունը շատ մեծ է եղել այս տարի, իրադարձությունից երեք ամիս առաջ արդեն հայտերի ընդունումը փակել են: Անդրադառնալով միջոցառման կարևորությանը՝ Մերի Բադալյանը նկատեց, որ այն լավ առաջարկ է զբոսաշրջիկներին, ովքեր բացի մշակութային կոթողներից ցանկանում են նաև տոնակատարությունների մասնակից դառնալ:

Նախորդ տարի միջոցառմանը մասնակցած զբոսաշրջիկների արձագանքներից կազմակերպիչը հիշեց այս մեկը՝ «Եթե Երևանի գինու օրերին չեք մասնակցել, Հայաստանը չեք տեսել»:

GINU-ORER

Source: Yerkir Media
Link: Մայրաքաղաքում «գինու օրեր» են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image