«Մայրենիի դեսպան» մեդալ` Շաքե Մանգասարյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատում մամուլի դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Այս մասին նախարարը խոսել է Արաբական Միացյալ Էմիրություններում գործող հայկական «ԱՅԳ» առցանց ռադիոկայանի հիմնադիր-ղեկավար Շաքե Մանգասարյանին շնորհած «Մայրենիի դեսպան» մեդալի հանձնման արարողության ժամանակ:

Շաքե Մանգասարյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար, նշեց, որ Ռադիո «ԱՅԳ»-ի եթերները ընդգրկում են սփյուռքյան և հայաստանյան լրատվություն, քաղաքական, հոգևոր  թեմաներով հաղորդումներ՝ Ավետարանի մեկնություն, Սուրբ Պատարագի հեռարձակում, մշակութային հաղորդումներ, հարցազրույցներ, իսկ երաժշտական կատարումներից մեծ տեղ է հատկացվում ազգային երգարվեստին՝ ժողովրդական, աշուղական, գուսանական երգերին, հեռարձակվում է նաև դասական երաժշտություն:

«ԱՅԳ»-ի հաղորդումները հեռարձակում են նաև «Երկիր Մեդիա», «Արմենիա» (ԱՄՆ-ում), «Կիլիկիա» հեռուստաընկերությունները (Անթիլիաս Լիբանան), ինչպես նաև  «Ասպարեզ», «Հորիզոն» թերթերի կայքերը:

Source: Yerkir Media
Link: «Մայրենիի դեսպան» մեդալ` Շաքե Մանգասարյանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image