«Մայր Աթոռ»-ը պարգեւատրել է «Խոստում» ֆիլմի պրոդյուսերին եւ ռեժիսորին
September 25, 2017
Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։