Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար հոգեհանգստյան կարգ է կատարվել
October 6, 2018
Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Ս. Էջմիածնի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան կարգ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։