Մանե Թանդիլյանը հրավիրում է կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկման
June 27, 2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ցանկացողներին հրավիրում է կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկման: Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրով հրավիրում ենք վաղը 19։00-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ աշխատանքային քննարկմանը, որի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատեք տվյալ քննարկման համակարգող՝ Լևոն Հարությունյանի հետ»,-գրել է նախարար Թանդիլյանը։