«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը գրավեց 6-րդ տեղը

November 26, 2017

Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի անցկացվեց 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո։

Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում էր Միշան՝ Միքայել Գրիգորյանը, ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաեւ «Մանկական Նոր ալիք-2016»-ին եւ զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

Միշան «Բումերանգ» երգով գրավեց 6-րդ տեղը։

Առաջին տեղը գրավեց Ռուսաստանի ներկայացուցիչը` Պալինա Բոգուսևիչը «Թևեր» երգով:

Միշան  12 միավոր ստացավ Կիպրոսից, 10-ական միավորներ վաստակեց Ալբանիայից,  Ուկրաինայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, 8-ական միավորներ ստացավ Բելառուսից և Պորտուգալիայից,  7 միավոր Մալթայից, 3՝ Ավստրալիայից և 2-ական միավորներ Մակեդոնիայից և Սերբիայից:

Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին:

«Մանկական Եվրատեսիլ-2017»-ին բացի Հայաստանից մասնակցեց ևս 15 երկիր՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա, Վրաստան:

Source: Yerkir Media
Link: «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը գրավեց 6-րդ տեղը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image