Բելառուսն ընտրվել Է «Մանկական Եվրատեսիլ-2018» երաժշտական մրցույթն ընդունող երկիր: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել են Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) մամուլի ծառայությունից:
«Մենք ուրախ ենք հայտնելու, որ EBU-ի բելառուսական անդամը՝ «Բելհեռուստառադիոընկերությունն Է 2018 թվականին Մինսկում սպասարկելու «Եվրատեսիլ» մանկական երաժշտական մրցույթը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բելառուսը երկրորդ անգամ կդառնա մրցույթն ընդունող երկիր. «Մանկական Եվրատեսիլ-2010»-ը նույնպես անցկացվել Է Մինսկում:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը տեղի է ունենալու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։
Source: Yerkir Media
Link: «Մանկական Եվրատեսիլ-2018»-ը կանցկացվի Մինսկում