«Մանկական նոր ալիք» մրցույթում հաղթանակը կիսել են Հայաստանի եւ Ռուսաստանի մասնակիցները

June 2, 2017

Ղրիմում անցկացվող միջազգային «Մանկական նոր ալիք-2017» մրցույթում առաջին տեղը կիսել են Հայաստանի եւ Ռուսաստանի մասնակիցները: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ից:

Մրցույթին մասնակցել են 11 երկրների 13 մասնակիցներ՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բոսնիա եւ Հերցեգովինա, Գերմանիա, Իսրայել, Լատվիա, Մոլդովա, Ֆրանսիա, Ղազախստան, Աբխազիա:

Առաջին հորիզանականը զբաղեցրել են Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովան: Երկրորդ տեղին է արժանացել Իսրայելի մասնակիցը՝ Կուպեր Տալին, երրորդը՝ Եվգենի Բոյցովը՝ կրկին Ռուսաստանի ներկայացուցիչը:

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացել է Ղազախստանի ներկայացուցիչ Ամինա Ժապարը:

Նշվում է, որ 13-ամյա Անահիտ Ադամյանը հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի «Պոպուլյար» երաժշտության ակադեմիայի սան է։ Ի դեպ, Անահիտը 2016թ. Մալթայում անցկացված «Մանկական Եվրատեսիլ»-ում գրավել էր 2-րդ տեղը:

Source: Yerkir Media
Link: «Մանկական նոր ալիք» մրցույթում հաղթանակը կիսել են Հայաստանի եւ Ռուսաստանի մասնակիցները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image