Մանկապատանեկան գրքի երեւանյան 14-րդ տոնավաճառը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում
February 19, 2018
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում փետրվարի 17-ից 21-ը անցկացվում է Մանկապատանեկան գրքի Երեւանյան 14-րդ տոնավաճառը: Հայաստանի մի շարք հրատարակչություններ եւ կազմակերպություններ ներկայացնում են մանուկներին, պատանիներին հասցեագրված լավագույն հրատարակությունները: Նպատակն է նպաստել գիրք-ընթերցող կապի սերտացմանը: