«Մաշան եւ արջը»-ը երեխաների հոգեբանության համար վտանգավոր մուլտֆիլմերի ցանկում է

«Մաշան եւ արջը» մուլտֆիլմի ռեժիսորը մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց՝ մուլտը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության վրա: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

«Ինքներդ եք հասկանում, որ ինտերնետում այնպիսի խառնաշփոթ է, որ ցանկացածը մեկը կարող է գրել, այն, ինչ ուզում է: Նրանք հավանաբար չեն դիտել մուտֆիլմը: Պետք է խորհուրդ տալ մինչ քննադատելը գոնե մեկ անգամ դիտել այն»,- ասել է Չերվյացովը:

Վերջինս հոգեբանությունը համեմատել է երկսայր դանակի հետ.

«Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես կարող է անդրադառնալ այս կամ այն ստեղծագործությունը մարդու հոգեբանության վրա»:

Հոկտեմբերի 30-ից ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց, ռուս հոգեբանները վտանգավոր մուլտֆիլմերի ցուցակ են կազմել: Այդ ցուցակում առաջինը տեղը զբաղեցնում է «Մաշան եւ արջը» մուլտսերիալը, երկրորդ տեղում՝ ամերիկյան արտադրության «Հրեշների դպրոցը», երրորդ հորիզոնականում է բոլորին քաջ հայտնի «Սպունգ Բոբ քառակուսի տաբատ»-ը, չորրորդում՝ «Թոմը եւ Ջերին»:

Ըստ հոգեբանների՝ մուլտֆիլմերը վտանգավոր են երեխաների համար: Կա տեսակետ, ըստ որի, մուլտերը երեխաների մեջ առաջացնում է սեփական խնդիրները ինքնությույն լուծելու
անկարողություն, դրական է ներկայացվում կամակորությունը ու դուրս են մղված ընդհանուր բարոյական արժեքները:


Source: Yerkir Media
Link: «Մաշան եւ արջը»-ը երեխաների հոգեբանության համար վտանգավոր մուլտֆիլմերի ցանկում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image