Մառախուղի պատճառով Թբիլիսիի օդանավակայանը 8 չվերթ է չեղարկել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանն այս գիշերը թանձր մառախուղի պատճառով չի կարողացել ութ չվերթ ընդունել: Այդ մասին Sputnik-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Չեղարկել են Թբիլիսի-Ստամբուլ հինգ չվերթ եւ մեկական չվերթ Դուբայից, Մյունխենից ու Բաքվից: Այդ չվերթերը պետք Է իրականացնեին Turkish Airlines, FluDubai, Pegasus, Lufthansa, Qatar ավիաընկերությունները:

Քանի որ ինքնաթիռները չեն կարողացել վայրԷջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ուղեւորները Թբիլիսիից չեն մեկնել հակառակ ուղղությամբ: Թբիլիսիի ուղղությամբ չվերթները հետաձգվել են Թել Ավիվից, Մոսկվայից, Դոհայից, Կիեւից եւ Ուրումչիից:

Ներկայում օդանավակայանն աշխատանքը վերսկսել Է սովորական ռեժիմով:

Source: Yerkir Media
Link: Մառախուղի պատճառով Թբիլիսիի օդանավակայանը 8 չվերթ է չեղարկել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image