Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին ավտոմեքենան ջրանցքն է ընկել

Նոյեմբերի 5-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Reno» մակնիշի 25 ՕՕ 820 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Մ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ջրանցքի մեջ:

Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:


Source: Yerkir Media
Link: Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին ավտոմեքենան ջրանցքն է ընկել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image