Մատչելի պայմաններով տաղավարներ՝ սիրիահայերի համար

May 22, 2017

Շուտով մի խումբ սիրիահայ գործարարներ իրենց հասցեն կունենան նաեւ «Երեւան» տոնավաճառում: Այդտեղ նրանց համար մատչելի պայմաններով տաղավարներ են տրամադրել:

Մի քանի օրից Վանին կտեղափոխի ապրանքներն ու գործի կանցնի: Մոտավորապես հինգ տարի առաջ պատերազմի պատճառով ամուսնու ու երկու երեխաների հետ ինքն էլ թողեց Հալեպում ամեն ինչ ու որոշեց թեկուզ զրոյից, բայց ապահով պայմաններում ամեն ինչ նորից սկսել հայրենիքում: Սկզբում դժվար էր, բայց հիմա այդ փորձությունը մասամբ հաղթահարել է:

Հագուստ, կոշկեղեն, համեմունքներ, ձեռագործ աշխատանք․․․ Վանիից բացի վաճառքով կզբաղվեն չորս տասնյակից ավելի սիրիահայ սկսնակ գործարարներ: «Երեւան» տոնավաճառի տնօրինության եւ Սիրիահայ գործարարների միության նախաձեռնությամբ տոնավաճառի մի հատվածը սիրիահայերինն է՝  6 ամիս անվճար, հետո արդեն մատչելի գներով կշարունակեն վարձակալել:

Վանին ասում է՝ գործը սկսելու համար ամեն ինչ պատրաստ է, ընդամենը մի քանի ազատ տաղավար է մնացել, երբ դրանց տերերին էլ գտնեն, կսկսեն վաճառքը: Միակ բանը, որ դեռ չեն որոշել, շուկայի անունն է: Երկու տարբերակ կա՝ Հալեպի շուկա կամ Նոր Հալեպ, որը կընտրեն՝ կորոշի իրենց ընդհանուր խորհուրդը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Source: Yerkir Media
Link: Մատչելի պայմաններով տաղավարներ՝ սիրիահայերի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image