Մարիա Զախարովան «Կալինկա» է պարել լրագրողների համար
May 19, 2016
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սոչիում Ռուսաստան — Հարավ-Արեւելյան ասիական պետությունների ասոցիացիա գագաթաժողովի ժամանակ «Կալինկա» է պարել: Այս մասին հայտնում է РБК-ն:
Ըստ Զախարովայի, լրագրողների համար պարելու գաղափարը նրա մոտ ծագել է նախօրեին համերգի փորձի ժամանակ:
Ավելի վաղ, ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել էր, որ գագաթաժողովի երեկոյան ծրագրում նախատեսվում են ռուսական ազգային պարեր եւ խոսք էր տվել «Կալինկա» պարել:
«Խոսք եմ տալիս, որ երեկոյան ծրագրում ռուսական ազգային պարեր են լինելու: Ինձանից՝ Կալինկա»,- ասել է նա: