Մարտակերտում վիրավորված զինծառայողը վիրահատվել է. tert.am

February 10, 2017

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին երեկ վիրահատել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ գնդապետ Արամ Ասատուրյանը։

«Գլխի վիրահատություն է իրականացվել, բավականին լուրջ վնասվածք է ստացել, առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում»,- մանրամասնեց նա։

Նշենք, որ զինծառայողը երեկ Մարտակերտի հիվանդանոցից տեղափոխվել էր Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալ։

Հիշեցնենք, որ Կորյուն Կիրակոսյանը ծանր վիրավորում է ստացել փետրվարի 8-ին հակառակորդի կողմից Մարտակերտի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում։

Նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:


Source: Yerkir Media
Link: Մարտակերտում վիրավորված զինծառայողը վիրահատվել է. tert.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image