Եռատոնը Մարտակերտում հակասական տրամադրություններով են նշել: Ապրիլյան պատերազմի ընթացքում մեկ անգամ էլ զգացին, որ հակառակորդի հետ առճակատվելու վտանգն իրական է եւ ամեն օր սպասելի: Բայց այս անգամ մարտակերտցին չի ընկրկել: Երեխաների անվտանգության մասին հոգ են տարել, իսկ ավագները զբաղված են առօրյա աշխատանքների կազմակերպմամբ:
Մարտակերտցի տաքսիստը ամեն օր զինվորական է տանում դիրքեր, դիրքերից բերում: Կանխատեսումներն էլ մասամբ նրանց հետ զրույցների, մասամբ էլ` իր իմացածի վրա է կառուցում: Զինվորի հանդեպ վստահությունը Մարտակերտում համընդհանուր է: Այդ վստահությամբ էլ, երբ շրջանում ռազմական ակտիվ գործողությունները դադարել են, մարտակերտցիները կրկին առօրյա գործերին են ձեռնամուխ եղել:
Երիտասարդներից շատերը այս պահին էլ առաջնագծում են: Աշխատանքների հիմնական մասը ավագների ուսերին է ծանրացել:
Շրջկենտրոնի խանութներում էլ եռուզեռը չի դադարում: Երիտասարդ տնօրենը վստահեցնում է` ոչ մի օր խանութը չեն փակել: Մի քանի ժամով դիրքերից իջնելուց էլ գալիս է, աշխատանքի ընթացքին ծանոթանում:
Տոնական օրերին քաղաքի վաճառակետերում աշխուժությունն առավել նկատելի էր: Հաճախորդներից շատերը զինվորական համազգեստով են: Վաճառողները խոստովանում են` արդեն հարմարվել են, մանավանդ, որ մեծ մասը հենց իրենց համաքաղաքացիներն են` ոմանք զինվորական, երկրորդները կամավոր կամ պահեստազորային:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Մարտակերտցի տաքսիստը ամեն օր զինվորական է տանում դիրքեր, դիրքերից բերում (տեսանյութ)