Մարտեր առանց կանոնների. Ալբերտ Ղազարյանն առաջին ռաունդում հաղթել է ադրբեջանցի մարզիկին (տեսանյութ)
May 9, 2016
yerkir.am — Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում ընթացող OFS 8 միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին: Մեր մարզիկը մրցակցի նկատմամբ հաղթանակի է հասել արդեն առաջին ռաունդում:
Հատկանշական է, որ Ղազարյանը ռինգին է մոտեցել զինվորական համազգեստով, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ պետական դրոշների ուղեկցությամբ:
Հաղթանակից հետո Ալբերտ Ղազարյանը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է ողջ հայ ազգին եւ հայ զինվորին: