Արծրուն Հովհաննիսյանին սովոր ենք տեսնել զինված ուժերին առնչվող միջոցառումների ժամանակ: Այս անգամ թեեւ միջավայրն այլ է, բայց միջոցառումը ռազմական ոլորտից հեռու չէ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջեւ «Փեյնթբոլ» ռազմամարզական խաղի մրցաշար է անցկացվում:

Խաղի մրցավարն է,  մասնակիցներին անվտանգության կանոններն է բացատրում: Զենքը մարտական չէ, լիցքավորված է գունավոր գնդակներով, բայց դրանք եւս կարող են լուրջ վնաս հասցնել ու կապտուկներ առաջացնել:

Ամեն խաղին երկու թիմ է մասնակցում՝ 8-ական անդամով: Իսկ ընդհանուր մասնակից թիմերը 9-ն են: Սիրողական մրցաշարի անցկացման գաղափարն էլ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամինն ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնինն է:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

Source: Yerkir Media
Link: «Մարտի դաշտում»՝ ոչ մարտական զենքով ու ներկող փամփուշտներով