Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողները վիրավերվել են նախօրեին

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է: Սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողի վիրավորվելու մասին` վերաբերվել է նախօրեին արձանագրված միջադեպին: Այդ մասին   ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վիրավորները պայմանագրային զինծառայողներ են: Նրանք Արցախի Աշան գյուղի բանկիչներ են` 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա Քաջիկ Զախարյանը: Գագիկ Պողոսյանը տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, իսկ Քաջիկ Զախարյանը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ:


Source: Yerkir Media
Link: Մարտունու մարտական դիրքերում 2 զինծառայողները վիրավերվել են նախօրեին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image