Մեդվեդեւ. «Կողմերը հակված են հասնել ԼՂ հակամարտության լուծմանը»

April 9, 2016

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան եւ Արբեջան այցից հետո հայտարարել է, որ կողմերը հակված են կարգավորել առկա տարաձայնությունները եւ հասնել ԼՂ հակամարտության լուծմանը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

«Կարեւորը, ինչ ես պարզեցի, այն է, որ երկու կողմերն էլ հակված են առավելագույնս պահպանել հրադադարը,  բանակցային սեղանի շուրջ կարգավորել առկա տարաձայնությունները, հակամարտությունը եւ կատարվածի տխուր հետեւանքները:

Հույս ունեմ, որ հենց այդ դիրքորոշմանը նրանք հավատարիմ կմնան հետագայում»,- ասել է նա:


Source: Yerkir Media
Link: Մեդվեդեւ. «Կողմերը հակված են հասնել ԼՂ հակամարտության լուծմանը»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image