Մեզ համար շատ կարևոր է, որ մեր զինվորներն ու սպաները հաճույքով ծառայեն․ ՀՀ նախագահ

January 27, 2018

Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել 2017-2018թթ. զորացրված՝ լավագույն արդյունքներ և դրական բնութագիր ունեցող թվով 30 զինծառայողների հետ: Բանակի և ծառայության ընթացքում ի հայտ եկող խնդիրների, դրանց լուծման հնարավոր ուղիների, պետության կողմից ձեռնարկվող քայլերի և զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զրույցից բացի, հանդիպման ընթացքում ներկայացվել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են նաև հանդիպմանը ներկա մի շարք զորացրված զինծառայողներ:

Հանրապետության նախագահը նախ շնորհավորել է հանդիպման մասնակիցներին մի քանի առիթով՝ պարտքը հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ կատարելու և տուն վերադառնալու, ինչպես նաև այսօր նշվող՝ զորավար Սուրբ Սարգսի օրվա ու գալիք տոնի՝ ՀՀ ԶՈՒ կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, այնուհետև կարևորել է նման հանդիպումներն ու ներկայացրել դրանց հիմնական նպատակը:

Նախագահի ելույթը՝ այստեղ։

Source: Yerkir Media
Link: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր զինվորներն ու սպաները հաճույքով ծառայեն․ ՀՀ նախագահ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image