Մեծամորի ամրոցում հայտնաբերվել են սարդիոնե եւ ոսկե ուլունքահատիկներով վզնոց

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիի պեղումներում այս տարի հետաքրքիր արդյունքներ են գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտականաշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտորպրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը՝  այս տարի հնավայրի սենյակներից մեկում հայտնաբերվել է ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի 2-րդ հազարամյակի վերջին քառորդի ամբողջական վզնոց` սարդիոնե եւ ոսկե ուլունքահատիկներով: Վզնոցը պահպանվելու է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

«Մեծամորում պեղումներն իրականացնում է հայ-լեհական համատեղ արշավախումբը: Այս տարի այդ հնավայրում աշխատանքներն սկսվել են օգոստոսի 15-ին եւ շարունակվել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Դրանք իրականացվել են ե՛ւ Մեծամորի քաղաքային թաղամասի տարածքում, ե՛ւ դամբարանադաշտում»,-ասաց Փիլիպոսյանը: Նրա խոսքով` Մեծամորի պեղումներն իրականացվում են համատեղ ֆինանսավորմամբ: Հայաստանի կողմից ֆինանսավորումը տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն:

 


Source: Yerkir Media
Link: Մեծամորի ամրոցում հայտնաբերվել են սարդիոնե եւ ոսկե ուլունքահատիկներով վզնոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image