Մեծ Բրիտանիայի արքայազն Գեորգին փորձել են առևանգել

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Thomas’s School-ի շրջակայքում մի կին է ձերբակալվել: Մեկ շաբաթ է, ինչ այդ դպրոց է հաճախում Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի որդին՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Գեորգը: Ձերբակալվածը մեղադրվում է բրիտանական գահի ժառանգորդի առևանգման փորձի մեջ:

Այս տեղեկատվությունը հաստատել է Լոնդոնի ոստիկանությունը և հայտնել, որ արքայազնը չի տուժել, իսկ կասկածյալը գտնվում է կալանքի տակ:

Ըստ տեղական մամուլում շրջանառվող լուրերի՝ կինը հոգեկան խանգարում ունի:

 

Source: Yerkir Media
Link: Մեծ Բրիտանիայի արքայազն Գեորգին փորձել են առևանգել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image