Մեծ Բրիտանիայի վարչապետը պարել է Հարավաֆրիկյան դպրոցներից մեկում
August 28, 2018
Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է Քեյփթաունիդպրոցներից մեկում: Աշակերտները նրան դիմավորել են աֆրիկյան ավանդական պարերով, և Մեյը որոշել է միանալ նրանց պարին։
Համապատասխան տեսանյութը հայտնվել է ՀԱՀ-ի արտաքին գործերի և համագործակցության նախարարության թվիթերյան միկրոբլոգում:
Մեյը ժամանել է Քեյփթաուն աֆրիկյան իր առաջին ճանապարհորդության շրջանակում, որի ընթացքում նա կայցելի նաև Նիգերիա և Քենիա: