Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ» նյութով թունավորված կինը մահացել է
July 9, 2018
Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ» նյարդակաթվածահարային նյութով հունիսի 30-ին թունավորված կինը հիվանդանոցում մահացել է: Բրիտանական ոստիկանությունը նրա մահը որպես սպանություն է հետաքննում:
Միաժամանակ նույն նյութով թունավորված 45-ամյա տղամարդու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
Թունավորման այս դեպքը տեղի է ունեցել Սոլսբերիից 11 կիլոմետր հեռավորության վրա՝ Էյմսբերի քաղաքում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ բրիտանական Սոլսբերի քաղաքում «Նովիչոկով» թունավորվել ու երկար ժամանակ հիվանդանոցում են գտնվել ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան: Սկրիպալների թունավորման համար Լոնդոնը մեղադրել էր Մոսկվային: Այս ամենն էլ Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի դիվանագիտական հարաբերություններում հանգեցրել է ճգնաժամի: