Մեծ Բրիտանիայում ռեստորանի հաճախորդը սխալմամբ £1 մլն է վճարել ընթրիքի համար

July 27, 2016

Մեծ Բրիտանիայի ռեստորաններից մեկում տղամարդը սխալմամաբ 1 մլն ֆունտ սթերլինգ է վճարել ընթրիքի համար: Երեք տաք ուտեստի եւ խմիչքների գումարը կազմել էր ընդամենը 100 ֆունտ սթերլինգ, սակայն ծրագրի խափանման հետեւանքով հաճախորդի բանկային քարտից գանձվել է հսկայակն գումար:

Միջադեպը տեղի է ունեցել շոտլանդական Ինվերուրի քաղաքի հնդկական ռեստորանոներից մեկում:

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների, տղամարդը հաշիվը որոշել էր փակել քարտով, սակայն առաջին անգամից վճարել չի ստացվել, իսկ երկրորդ անգամ նրա քարտից գանձվել է 1,006,082,04 ֆունտ սթերլինգ

Սխալը նկատել է ռեստորանի տերը, որն էլ՝ վճարումը չեղարկելու համար, զանգահարել է բանկ:


Source: Yerkir Media
Link: Մեծ Բրիտանիայում ռեստորանի հաճախորդը սխալմամբ £1 մլն է վճարել ընթրիքի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image