Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ի կազմից

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում: Ինչպես վկայում են ձայների հաշվման տվյալները, որոնք ուղիղ եթերում ցուցադրում Է BBC-ն, Brexit-ի օգտին տրված ձայները գերազանցել են 16,7 միլիոնը: Դա նշանակում Է, որ ԵՄ-ին երկրի անդամակցության կողմնակիցներն արդեն չեն կարող հասնել նրանց:

Նախնական տվյալներով՝ եվրասկեպտիկները հավաքում են ձայների 51,8 տոկոսը, իսկ նրանց ընդդիմախոսները՝ 48,2 տոկոսը:

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել Է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները «կսկսվեն մոտ ժամանակներս»:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 72,1 տոկոս: Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը՝ հղում անելով բոլոր 382 ընտրատարածքներին: Սա ամենաբարձր ցուցանիշն է 1997 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում անցկացված քվեարկությունների ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Source: Yerkir Media
Link: Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ի կազմից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image