Մեկնարկել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը

May 17, 2017

Կաննում՝ Ֆրանսիայի Լազուրե ափին, 70-րդ անգամ մեկնարկում է միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ մայիսի 27-ը: Այս անգամ փառատոնի հանձնախումբը հիմնական մրցույթի համար 19 աշխատանք է ընտրել գրեթե 2000 լիամետրաժ ֆիլմերից: Դրանցից պաշտոնական ծրագրում ներառվել է 49 կինոնկար:

Այս տարի Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Հիմնական մրցութային ծրագրում դափնեկիրների ցուցակը կհրապարակվի մայիսի 28-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որից հետո տեղի կունենա այն ֆիլմի ցուցադրությունը: Այն կստանա «Ոսկե արմավենու» ճյուղը:

Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Հիմնված է իրական դեպքների վրա» նոր ֆիլմը ցուցադրվելու Է Կաննի 70-րդ կինոփառատոնի մրցույթից դուրս: Կինոֆորումի կազմակերպիչների այդ որոշման մասին հայտնել Է փառատոնի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Կրիստին Էմեն:

Նախօրյակին Կաննի քաղաքագլուխ Դավիթ Լիսնարը հայտնել է, որ Կաննի  հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:

Լիսնարը հավաստիացրել է, որ «ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, ուստի փառատոնի հյուրերն ու քաղաքի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն»: Նա հայտնել է, որ փողոցների պարեկմանը ներգրավվելու են մեծ թվով ոստիկաններ:

Source: Yerkir Media
Link: Մեկնարկել է Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image