Այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունն է: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել էր թիվ 118 դպրոցում տեղակայված քննակենտրոն:
Մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում քննություն են հանձնում 2234 դիմորդ։ Նախորդ տարի մասնակիցների թիվը 5191 էր։ Դիմորդների թվի գրեթե կրկնակի կրճատումը կապված է հիմնականում 12-ամյա կրթության անցման հետ:
Source: Yerkir Media
Link: Մեկնարկել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննությունը