Մեկնարկեց «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

83 ֆիլմեր, 9 աշխատարաններ ու 5 ցուցահանդեսներ կանցկացվեն Երևանի 17 տարբեր վայրերում «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում։

Փառատոնը մեկնարկեց օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոյի և Ֆիշեր Սթիվենսի «Ջրհեղեղից առաջ» ֆիլմի ցուցադրությամբ։ Ֆիլմը հայացք է նրան, թե ինչպես են կլիմայական փոփոխություններն ազդում շրջակա միջավայրի վրա և թե ինչ կարող է անել մարդը, որպեսզի կանխարգելի բնաջնջման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների, էկոհամակարգերի և բնիկ համայնքների ոչնչացումը ամբողջ երկրագնդում

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ամենամյա իրադարձություն է, որը նպատակ ունի իրազեկելու բնության ու դրա խնդիրների մասին: Փառատոնը հարթակ է՝ միավորելու մարդկանց բնապահպանական խնդիրների շուրջ, տեղեկանալու, քննարկելու ու լուծումներ գտնելու։

Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են բնապահպանական ֆիլմեր ամբողջ աշխարհից, կազմակերպվում են աշխատարաններ և ցուցահանդեսներ, որոնք կոչված են խթանել շրջակա միջավայրի պահպանման մշակույթը:

Փառատոնի ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները կարելի է գտնել  «Էօնում», Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, «Նոր Արվեստանոցում», «Թումոյում», «Հոդված 3» ակումբում, «Մեդիա կենտրոնում», «Բյուրոյում», «Մուրաբայում», Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, «Fiction» փաբում և «Ժան-Պոլ Էքզիստեցիալ» սրճարանում։

Փառատոնի գոյության 9 տարիների ընթացքում ցուցադրվել են ավելի քան 300 ֆիլմեր աշխարհի 150 երկրներից: «Արևորդի»միջազգային բնապահպանական կինոփառատոնը իր ձևաչափի մեջ առաջինն ու միակն է Հարավային Կովկասում։

Source: Yerkir Media
Link: Մեկնարկեց «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image