Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկում է Ֆուտբոլի կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը:
Մրցաշարի բացման պաշտոնական արարողություն կլինի մեկնարկային Ռուսաստան-Նոր Զելանդիա խաղից 2 ժամ առաջ: Կազմակերպիչների խոսքով՝ բաց արարողությանը հանդես կգան ռուս հայտնի երգիչներ:
Գավաթի խաղարկության մասնակցում է 8 թիմ՝ երկու ենթախմբերում: Առաջին ենթախմբում ընդգրկված են Ռուսաստանի, Նոր Զելանդիայի, Պորտուգալիայի, Մեքսիկայի ընտրանիները: Իսկ երկրորդում՝ Կամերունի, Չիլիի, Ավստրալիայի, Գերմանիայի հավաքականները:
Խաղերը կկայանան Ռուսաստանի 4 քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի, Կազան: Ինչպես բացման, այնպես էլ եզրափակիչ հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում:
Հունիսի 17-ին Երևանի ժամանակով 19:00-ին կկայանա Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության առաջին խաղը՝ Ռուսաստան-Նոր Զելանդիա:
Source: Yerkir Media
Link: Մեկնարկում է կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը