Մեկնարկում է «Սոսե» 5-րդ միջազգային կինոփառատոնը

Սեպտեմբերի 28-ին մեկնարկելու է «Սոսե» 5-րդ միջազգային կինոփառատոնը եւ ընթանալու է 2 ամիս: Երեւանյան 5 դահլիճներում, Գյումրիում, Դիլիջանում եւ Եղեգնաձորում ամեն օր ֆիլմասերները հետաքրքիր կինոդիտման երեկոներ կունենան:

Կինոփառատոնն այս տարի մտադիր է հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին՝ հենց դրանցում էլ կազմակերպելով կինոդիտումները, ինչպես օրինակ՝ Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնում:

Մինչ բուն փառատոնի մեկնարկն էլ՝ Դիլիջանում տեղացիների հետ մաքրելու են այդ քաղաքի կինոթատրոնի հարակից տարածքը:

Տարիներ առաջ փառատոնը 8 ֆիլմով էր մեկնարկել, այսօր արդեն 742 հեղինակ է հայտ ուղարկել, այդ թվում նաեւ՝ հեղինակավոր կինոփառատոներին էկրան բարձրացած եւ մրցանակների արժանացած ֆիլմեր:

«Սոսե»-ի մրցութային փուլ անցած 174 ֆիլմերը ներկայացվելու են հիմնական մրցութային ծրագրում, «Բովանդակությունը՝ կին» եւ «Ուսանողական» անվանակարգերում: Ժյուրին էլ կազմված է հայ եւ միջազգային կինոմասնագետներից: Փառատոնը կբացվի Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնում՝ Մարատ Վարժապետյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» ֆիլմի ցուցադրությամբ:

 

 

Source: Yerkir Media
Link: Մեկնարկում է «Սոսե» 5-րդ միջազգային կինոփառատոնը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image