Մերկելը մերժել է Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ հայտարարություն անելու Էրդողանի պայմանը. թուրքական ԶԼՄ-ներ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առնչությամբ կառավարության անունից հայտարարություն անելու վերաբերյալ: Այս մասին ակտիվ հրապարակումներ են անում ինչպես գերմանական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցները:

Մասնավորապես, լրատվականները հայտնում են, որ Էրդողանը Վարշավայում Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցը թույլ տալու պահանջին: Որպես նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտարարություն անի այն մասին, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական և թուրքական լրատվամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման հայտարարության հնչեցումը:

Թուրքիայի նախագահականից անանուն աղբյուրը հայտնել է, որ Մերկելի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության թեման քննարկվել է: Մերկելը հավաստիացրել է, որ կանի հնարավոր ամեն բան, որպեսզի բանաձևը չվնասի թուրք-գերմանական հարաբերություններին:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակըհայտարարել էր, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրելԳերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի միքանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա:Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ ՌալֆԲռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանականպատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանականզորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագիկողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ:

«Թուրքական իշխանություններն այս պահին հավանություն չեն տալիսմեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համարչի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegelպարբերականին: Վերջինս գրում է, որ այցի թույլտվությունը մերժվել էՀայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:


Source: Yerkir Media
Link: Մերկելը մերժել է Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ հայտարարություն անելու Էրդողանի պայմանը. թուրքական ԶԼՄ-ներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image