Մերկելը, Օլանդն ու Պորոշենկոն պայմանավորվել են համատեղ լուծել Դոնբասի հարցը
August 16, 2016
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել են Դոնբասում իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հանձնառությունը: Այդ մասին հաղորդել է Ուկարիանայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը` Դոնբասում և Ղրիմում իրավիճակը համատեղ ուժերով լուծելու հարցում` բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով և ընդգծել շարունակական փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը` «նորմանդական ֆորմատո»-ով»,- նշված է հաղորդագրության մեջ: