«Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմի բալկոնը» վերականգնելու ծրագրեր կան, բայց գումար չկա

mediamax.am- Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն արձագանքել է Մեդիամաքսի հրապարակմանը՝ Գյումրիի պատմական շենքերից մեկի մասին, որի տարածքում նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ նախարարին զեկուցել են, որ շենքը նորոգելու 2 նախագիծ կա եւ 1 ծրագիր, բայց դրանք իրականացնելու համար գումարներ չկան։

«Նախարարը հանձնարարեց աշխատանքային խումբ ձեւավորել եւ այդ ծրագիրն իրականացնելու համար փորձել դրամահավաքի՝ ժամանակակից աշխարհում ընդունված մեթոդները. առցանց հանրային դրամահավաք աշխարհով մեկ, դրամաշնորհների, բարեգործների, նվիրատուների որոնում եւ այլն։

Ինչ վերաբերում է պատմական արժեք ունեցող շենքերին, նախարարը համակարգային լուծում է առաջարկում. նա հանձնարարեց օրենսդրական այնպիսի փոփոխություն մշակել, որով 100 եւ ավելի տարիների պատմություն ունեցող ցանկացած շենք եւ շինություն հատուկ կարգավիճակ կստանա, եւ սեփականատերն այն փոփոխության ենթարկելու կամ քանդելու իրավունք կստանա միմիայն բացառիկ դեպքերում՝ մասնագիտական անկախ հանձնաժողովի եզրակացությամբ», — հայտնել են մշակույթի նախարարությունից:


Source: Yerkir Media
Link: «Մեր մանկության տանգո» ֆիլմից հայտնի «Վառեմ-մարեմի բալկոնը» վերականգնելու ծրագրեր կան, բայց գումար չկա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image