Մեր օրերի Ռոբինզոնը. նախկին միլիոնատերը 20 տարի ապրում է անմարդաբնակ կղզում

April 30, 2017

70-ամյա Դևիդ Գլաշինին համարում են մեր օրերի Ռոբինզոն Կրուզոն: Երիտասարդ տարիներին նա միլիարդատեր էր, ով հարստացել էր ֆոնդային բորսայում առուվաճառքի միջոցով: Սակայն 1987 թվականին շուկայի փլուզման պատճառով նա կանգնել է կոտրած տաշտակի առջեւ` մեկ ակնթարթում կորցնելով 6 միլիոն ֆունտ սթերլինգ:

Փորձելով գտնել հոգու խաղաղությունը` նա 1993-ին այցելել է Restoration Island ու որոշել է մնալ այնտեղ ընդմիշտ: Նրան հաջողվել է կղզին վարձակալել և 1997 թվականին սիրեցյալի հետ մեկնել այնտեղ մշտական բնակության: Սակայն անմարդաբնակ կղզում քաղաքակրթությունից հեռու ապրելուն աղջիկը երկար չի դիմացել ու լքել է Դեվիդին: Այդ օրվանից նա կյանքի ընկերուհի է փնտրում, բայց այդպես էլ չի գտել: Նրա մենակությունը զարդարում են հավատարիմ շունն ու ռեզինե տիկնիկը:

Հարկ է խոստովանել, որ Դեվիդն այնքան էլ կտրված չէ աշխարհից, նա ունի համացանցային կապ` շնորհիվ իր տան տանիքի արևային մարտկոցների: Բացի դրանից, նրան հաճախ են հյուր գալիս ձկնորսները, թիավարողները: Սնվում է  ծովամթերքով ու պտուղ-բանջարեղենով: Սակայն կյանքի վերջին օրերն իր` հարազատ դարձած կղզում անցկացնել նրան, այնուամենայնիվ, չի հաջողվի, քանի որ կղզու վարձակալման կարևոր պայմաններից մեկը` այն վերածել ձկնորսության ու զբոսաշրջության կենտրոնի, իրեն չի հաջողվել իրականացնել, և պայմանագիրը շուտով կխզվի:

Source: Yerkir Media
Link: Մեր օրերի Ռոբինզոնը. նախկին միլիոնատերը 20 տարի ապրում է անմարդաբնակ կղզում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image