Մեքսիկայում հերթական զանգվածային գերեզմանն են գտել

Մեքսիկայի Վերակրուս նահանգում զանգվածային գերեզման է հայտնաբերվել, որում եղել է 166 դի: Իրավապահների տվյալներով, մարդկանց այդտեղ թաղել են երկու տարի առաջ: Գերեզմանի գտնվելու հստակ վայրը չի նշվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Վերակրուսը հայտնի է փողի ու իշխանության համար պայքարող նարկոկարտելներով, որոնց դեմ Մեքսիկայի բանակը պայքարում է 2006 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր, արյունալի բախումների հետեւանքով, ավելի քան 200 հազար մարդ է սպանվել: 37 հազար մարդ անհետ կորած է համարվում:

Հաղորդվում է, որ  թմրամիջոցների հետ կապված ապօրինի գործողություններով զբաղվողները տարիներ շարունակ իրենց զոհերի դիերը թաղում են հենց Վերակրուսում: 2017-ի մարտին  այդ նահանգում եւս մեկ զանգվածային գերեզման էր հայտնաբերվել, որտեղ գտել էին 250 դի:

Source: Yerkir Media
Link: Մեքսիկայում հերթական զանգվածային գերեզմանն են գտել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image