armtimes.com — ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է աղբյուրը։
Քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Տեղեկությունը հաստատեցին ՀՔԾ-ից:
«Հետք» պարբերականը հրապարակել է Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթեր: Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների:
Source: Yerkir Media
Link: Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել