ՄԻՊ. «Ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ»

July 21, 2016

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգներ: Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադիր հետեւում է Երեւանի Խորենացի փողոցում եւ հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն»:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image