ՄԻՊ աշխատակազմը հետեւում է ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են.

«Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ՄԻՊ աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն աշխատում են վաղ առավոտից։ Աշխատանքային խմբեր են գործուղվել այն մարզեր, որտեղ ստորաբաժանումներ առանձնացված չեն։

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով»:

Source: Yerkir Media
Link: ՄԻՊ աշխատակազմը հետեւում է ՏԻՄ ընտրություններին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image