Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից:
Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքներրի պաշտպանը հանդես կգա անհրաժեշտ հայտարարություններով:
Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան