ՄԻՊ. Լրագրողների հանդեպ կիրառված բռնության դեպքերն անթույլատրելի են

July 21, 2016

«Բախումների ընթացքում կան տուժածներ նաեւ լրագրողների շրջանում: Սա խիստ դատապարտելի է ոչ միայն որպես բռնության դրսեւորում առհասարակ, այլ որպես խիստ բացասական երեւույթ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու տեսանկյունից»,-այս մասին ասվում է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ այդ հաղորդագրության. ուղիղ մեջբերում. «Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից հանցավոր բնույթի գործողություն կատարողը պետական մարմնի ներկայացուցիչ է, թե հավաքի մասնակից քաղաքացի: Այս առումով, մեր ունեցած բոլոր նյութերն ուղարկվելու են համապատասխան քրեական հետապնդման մարմիններին: Բոլոր այն անձանց, ովքեր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու մասին չհրապարակված տեսանյութեր կամ տեղեկություններ ունեն, խնդրում եմ դրանք փոխանցել մեզ, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող գործողությունները կրեն առաջնահերթ բնույթ»,- մեջբերման ավարտը:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image