«Միսս ԱՊՀ-2017» մրցույթի հյուրերը իրենց այցը կսկսեն Գյումրիից

May 22, 2017

«Միսս ԱՊՀ-2017» գեղեցկության միջազգային մրցույթի մասնակիցներն ու հատուկ միջոցառմանը ներկա գտնվելու և լուսաբանելու համար Հայաստան ժամանող հյուրերը մեր երկրում կլինեն մայիսի 25-ին: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, որտեղ էլ հենց ժամանելու են գեղեցկուհիներն ու հյուրերը,  նախատեսվում է կազմակերպել դիմավորման արարողություն: Այնուհետև հյուրերը կշրջեն Հայաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի տեսարժան վայրերով:

Կազմակերպիչները նպատակային են համարել հյուրերի այցը սկսել պատմական Գյումրիում շրջագայությամբ` շեղվելով դասական տարբերակից («Զվարթնոց» օդանավակայան), որպեսզի միջոցառման մասնակիցներին ու հյուրերին ավելի մոտիկից ծանոթացնեն մեր պատմական հայրենիքի ու նրա հարուստ մշակութային ժառանգության հետ:

Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 6-ին կկանայա «Միսս ԱՊՀ-2017» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը:

Մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:

Source: Yerkir Media
Link: «Միսս ԱՊՀ-2017» մրցույթի հյուրերը իրենց այցը կսկսեն Գյումրիից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image