Միրոսլավ Կլոզեն վերադառնում է ազգային թիմ` որպես մարզիչ

 

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միրոսլավ Կլոզեն վերադառնում է ազգային թիմ: Հարձակվողը, որի պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվել էր այս տարվա ամռանը, որոշել է զբաղվել մարզչական կարիերայով:

Ինչպես հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, 38-ամյա Կլոզեն կաշխատի թիմի մարզչական շտաբում: Աշխարհի 2014թ. չեմպիոնը հատուկ մարզչական դասընթացներ անցնելուց եւ որակավորում ստանալուց հետո կմիանա բունդեսթիմին:

Իսկ մինչ այդ նա Յոհակիմ Լյովի գլխավորությամբ փորձ ձեռք կբերի մարզչական ոլորտում, մասնավորապես. Կլոզեն կլինի Գերմանիայի մարզչական շտաբում աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Սան Մարինոյի դեմ հանդիպման ժամանակ:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image