Միքայել Մելքումյանն անդրադարձել է դաշինքի՝ մանդատների հետ կապված խնդիրներին

May 5, 2017

«Ծառուկյան» դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է դաշինքի՝ մանդատների հետ կապված խնդիրներին: Կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների բաշխման արարողության մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ դրանք ներկուսակցական խնդիրներ են:

«Այն մարդիկ, ովքեր հետ են վերցրել մանդատներից հրաժարվելու դիմումները, խախտել են ձեռք բերված նախնական համաձայնությունը»,- նշեց Մելքումյանը:

Պատգամավորը չհամաձայնեց դիտարկման հետ, թե նորաստեղծ խմբակցությունն արդեն փլուզվում է:

«Ո՞վ է ասել, որ փլուզվում է: Նման խնդիրներ չկան»,- նշեց Միքայել Մելքումյանը:

Source: Yerkir Media
Link: Միքայել Մելքումյանն անդրադարձել է դաշինքի՝ մանդատների հետ կապված խնդիրներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image