Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել․ Tert.am
September 27, 2018
Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
«Ո´չ, չի շարունակի», — ասաց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին Tert.am-ի հարցին։
«Դա վարչապետի որոշումն է», — ավելացրեց փոխարտգործնախարարը՝ խոսելով դեսպանին հետ կանչելու հիմքերի մասին։